Ձմեռային ՕԽ կրակի վառման արարողությունը կանցկացվի առանց հանդիսական
Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը համավարակի սահմանափակումների պատճառով կանցկացվի առանց հանդիսականի: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ձմեռային փոխանցավազքից հետո կրակը կտեղափոխվի Աթենքի Ակրոպոլիս, իսկ հաջորդ օրը Պանատինաիկոս մարզադաշտում, պաշտոնապես կհանձնվի Չինաստանի պատվիրակությանը:
Օլիմպիական կրակն այնուհետև Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով:
Օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում:
Կարծիքներ