ԱՀԿ-ն կասեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը: ТАСС-ի է հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՀԿ -ում գործող Համաամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսան:
«Գործընթացը կասեցվել է, քանի որ պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում ստուգման ժամանակ պարզվել է, որ այս գործարանը չի համապատասխանում արտադրության նոր գործելակերպին»,- ասել է Բարբոսան:
Նա նաև նշել է, որ հաստատման գործընթացը կասեցվել է, մինչև ռուսական պատվաստանյութի արտադրողները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները և նոր ստուգում չանցկացնեն:
Կարծիքներ