Արայիկ Հարությունյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ երեկ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով:
«Ներկայում գործող բազմաթիվ կենտրոններում ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են նույնպես պատվաստվել՝ խուսափելով թե՛ հիվանդանալուց և թե՛ դրա հետևանքներից շրջապատող մարդկանց համար: Ինքնազգացողությունս շատ լավ է: Առո՛ղջ եղեք»,- գրել է Հարությունյանը:
Կարծիքներ