Արցախում ականազերծվել է 1558 հա տարածք

Արցախում ականազերծվել է 1558 հա տարածք

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 10 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 14 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 51 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ, 1538 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 045 պայթյունավտանգ առարկա:

Խաղաղապահներն աապահովել են Ստեփանակերտում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում