Թուրքիան առաջարկել է խաղաղության հարթակ ստեղծել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար
Թուրքիան առաջարկել է ստեղծել խաղաղության հարթակ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը, որը շարունակվում է արդեն երեք տարի, ստացել է պատերազմի բնույթ։ Ֆիդանը նշել է, որ ռազմավարական պատկերը վկայում է երկու կողմերում առկա լայնածավալ սպառազինության մասին։
«Մենք հանդես ենք գալիս խաղաղության նախաձեռնությունների տարածման օգտին, երկրների լայն մասնակցությամբ խաղաղության հարթակի ստեղծման և դիվանագիտության օգտին։ Որպես հակամարտությունից տուժած երկիր՝ մենք պետք է խոսենք միասնական դիրքերից»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի պայմանների մասին։ Նա ասել էր, որ հակամարտությունը կարող է ավարտվել, եթե խաղաղության համար ամուր հիմքեր պատրաստվեն:
Կարծիքներ