Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման հարցերի շուրջ։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ