Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից

Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել էր մարտի 30-ին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում