Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար աջակցության ծրագրեր են ձևավորվել. Անդրեասյան

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար աջակցության ծրագրեր են ձևավորվել. Անդրեասյան

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո աջակցության ծրագրեր են ձևավորվել:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանըներկայացրել է դրանք:

 

Բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է:

Բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է:

Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։

Հայտը պետք է ներկայացնել escs.am հղումով:

«Հաջողություն եմ մաղթում ատեստավորմանը մասնակցել պատրաստվողներին»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում