Մոսկվայում ավտոբուսի տակ ընկած կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել
Մոսկվայում էլեկտրական ավտոբուսի տակ ընկած կնոջ մահվան դեպքի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
«Մայրաքաղաքի բնակչի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հետաքննության տվյալներով՝ Կիևսկու երկաթուղային կայարանի հրապարակի մոտ տղամարդը վիճաբանության ժամանակ հարվածել է կնոջը, ինչի արդյունքում նա ընկել է ճանապարհին և վրաերթի է ենթարկվել հասարակական տրանսպորտի կողմից: Վնասվածքների հետևանքով կինը մահացել է», - ասել է նա:
Կասկածյալը պարզվել է և ձերբակալվել: Մոտ ապագայում նրան կտեղափոխեն քննչական կոմիտե հարցաքննության:
Կարծիքներ