Սյունիքի մարզում դադարեցվել է Գորիսի և 5 գյուղերի գազամատակարարումը
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 17-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 18:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Կարծիքներ