ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը կշարունակի արտերկրում
Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ