Չինաստանը Պաղեստինի անկախությունն անվանել է Մերձավոր Արևելքում խաղաղության ճանապարհ
Պաղեստին պետության լիարժեք անկախության ապահովումը կհանգեցնի խաղաղության Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնարար ուղին երկու պետությունների լուծման և Պաղեստին պետության անկախության իրականացումն է»,- ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ ։ Չինաստանը խորապես անհանգստացած է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և բոլոր կողմերին կոչ է անում պահպանել հանգստություն և զսպվածություն, «անհապաղ դադարեցնել կրակը, պաշտպանել խաղաղ բնակիչներին և կանխել իրավիճակի հետագա վատթարացումը», - ասվում է Չինաստանի ԱԳՆ-ում:
Կարծիքներ