Թուրքական լիրան այսօր գերազանցել է իր անկման ռեկորդը
Այսօր՝ մարտի 16-ին, թուրքական ազգային արժույթը գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 19,02 լիրա՝ մեկ միավորի դիմաց։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայական առևտրի առցանց տվյալները։
Թուրքական լիրան վերջին մեկ ամսում վաճառվում է 18.80-18.88 սահմաններում։ Անկումը սկսվել է մարտի 5-ին, երբ լիրան աստիճանաբար մոտեցավ 19-ի։
Թուրքական լիրան 2021 թվականի նոյեմբերին տարեսկզբի համեմատ արժեզրկվել է գրեթե մեկ երրորդով։ Դրա պատճառը Կենտրոնական բանկի քաղաքականությունն է, որը, ըստ աղբյուրի, ինչպես ենթադրվում է, իշխանությունների ճնշման ներքո շարունակում է զեղչային տոկոսադրույքի նվազեցումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր տոկոսադրույքները համարում է լուրջ խնդիր, որը թույլ չի տալիս իշխանություններին արդյունավետորեն նվազեցնել գնաճը և կասեցնել լիրայի անկումը։ Նշվում է, որ գնաճը 2022թ․ դարձել է Թուրքիայի տնտեսության գլխավոր խնդիրներից մեկը։ Որպես պատճառներ նշվում են տնտեսությունում տեղի ունեցող գլոբալ գործընթացները, լուրջ ռեցեսիայի սպասումները, ինչպես նաև թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը։
Այս ֆոնին հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականին իշխանությունները կաշխատեն գնաճը վերադարձնել ընդունելի մակարդակի` հետագայում այն միանիշ թվի հասցնելու հեռանկարով։
Կարծիքներ