Նվազել է դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքը. ինչ է առաջարկում տարադրամի շուկան

Նվազել է դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքը. ինչ է առաջարկում տարադրամի շուկան

Տարադրամի շուկայում այսօր ամերիկյան դոլարի փոխարժեքի նվազում է արձանագրվել: Կենտրոնական բանկի տվյալներով, դոլարն էժանացել է 0.66 դրամով: Այն գնվել է 480.83 դրամով:

0.03 դրամով նվազել է նաև ռուսական ռուբլու արժեքը: Այսօր այն գնվել է 6.44 դրամով:

4.25 դրամով բարձրացել է եվրոյի գինը: Մեկ եվրոյի համար Կենտրոնական բանկն այսօր սահմանել է 551.46 դրամ փոխարժեք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում