Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Մատի քաղաքից (բնակչությունը մոտ 105 հազար մարդ) 70 կմ դեպի արևելք, որը գտնվում է Մինդանաո կղզու Արևելյան Դավաո նահանգում։ Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ