Հայիթիում ինքնաթիռի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից արևմուտք ընկած թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse- ը ։
Նշվում է, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանցից մեկը ողջ է մնացել։ Ինքնաթիռը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող ևս երեք մարդ վիրավորվել է: Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։
Կարծիքներ