Անելիք ունի նաև հանրությունը՝ ճանապարհների պահպանման և մաքրության առումով
Հայտնի է, որ իշխանությամբ օժտված պետական կառավարման ոլորտի մարմինները՝ նախարարությունները, մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը տվյալ ոլորտում:
Քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը, դրանց տարողունակությունը չի կարելի որպես փաստարկ օգտագործել այդ ռազմավարությունների և քաղաքականությունների իրականացման գործում նկատելի և աննկատ բացթողումների և թերացումների արդարացման համար, և հակառակը:
Այս առումով, համաձայնեցված աշխատանքի լավագույն օրինակ է Հայաստանի Հանրապետության Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների Նախարարության գործունեությունը՝ եռանդուն նախարարի գլխավորությամբ:
Ճանապարհաշինարարության աննախադեպ ծավալները հանրապետությունով մեկ կարևոր են բոլոր առումներով:
Պետական կառավարման ոլորտի լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում անելիք ունի նաև հանրությունը՝ ճանապարհների պահպանման և մաքրության առումով:
Ճիշտ ժամանակն է, որ հանրապետությունում գործող տասնյակ բնապահպանական, և ոչ միայն, հասարակական կառույցները հանդես գան նախաձեռնությամբ՝ բոլոր նորաստեղծ և նոր վերանորոգված մայրուղիների երկայնքով՝ տեղանքին (լանդշաֆտին), բնակլիմայական պայմաններին համապատասխան նորատունկ ծառերի տեղադրման վերաբերյալ:
Ծառատեսակների ընտրության վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացնել մասնագիտացված հասարակական կառույցները՝ հաշվի առնելով տարիներ անց ճանապարհի յուրաքանչյուր հատվածից բացվող տեսահորիզոնի առանձնահատկությունները, հանրապետության մայրուղիներում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների և բնակավայրերի բնակչության պատասխանատվության և պատվախնդրության հիմնաքար դարձնելով նորատունկ այդ ծառերի ոռոգումը, պահպանումը և խնամքը:
Հ. Գ. Կանցնի 10-15 տարի, ավելի ժամանակ. երախտագիտությամբ կհիշվեն այս ձեռնարկումն իրականացնողները
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ