Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք
ՉԺՀ Առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում երկրի տարածքում արձանագրել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք՝ տեղեկացնում է TASS-ը։
Գործակալության տվյալների համաձայն՝ վարակվելու բոլոր նոր դեպքերը ներմուծված են: Հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ Պեկինում, որտեղ տեղի էր ունեցել վիրուսի տեղական բռնկում, այլևս ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել:
Ներկայումս Չինաստանի հիվանդանոցներում COVID-19 ախտորոշմամբ 403 հիվանդ կա, նրանցից յոթը գտնվում են ծանր վիճակում: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 4,6 հազար մարդ. անցած օրվա ընթացքում մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:
Կարծիքներ