Ռուսաստանն Ուկրաինային թույլ չի տա միջուկային զենք ստեղծել. Սերգեյ Լավրով
Ուկրաինան միջուկային զենք ստեղծելու տեխնիկական ներուժ ունի, Ռուսաստանի Դաշնությունը դա թույլ չի տա: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարար նաև նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել զենքի այն տեսակները, որոնք երբեք չեն ստեղծվի Ուկրաինայում։
«Ուկրաինայում միջուկային զենք ստեղծելու տեխնիկական, տեխնոլոգիական ներուժ կա: Այս մասին խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեր փորձագետները նույնպես մեկնաբանել են այս իրավիճակը: Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է նա։
Կարծիքներ