Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի
Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի, բուժում է ստանում 135 քաղաքացի: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ընդհանուր՝ 366 հաստատված դեպք, գրանցվել է 4 մահ, 227 հոգի բուժվել է, 135 հոգի հիվանդ է, որից՝ 30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում, 101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը»,- նշված է հաղորդագրությունում:
Հիվանդներն ըստ համայնքների. 20 հոգի՝ Կապանից, 39 հոգի՝ Գորիսից, 72 հոգի՝ Սիսիանից, 4 հոգի՝ Մեղրիից։
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 131 216 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 546 դեպք: Արձանագրվել է մահվան 177 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Կարծիքներ