Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի․ վարչապետ

Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի․ վարչապետ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանը պատրաստվո՞ւմ է ընտրությանը գլխավորել ՔՊ ընտրական ցուցակը։

Վարչապետը նշեց. «ՔՊ բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են որոշակի ժողովրդավարական ընթացակարգում, և 2026 թվականի համամասնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում, և սա նորություն չէ մեր կուսակցության համար: Մեր կուսակցության կանոնադրության մեջ տարբերությունը հետևյալն է, որ եթե ընտրությունը հերթական է, համաժողովն է ընտրում, եթե արտահերթ է, վարչությունն է հաստատում: Նախ ասեմ, որ Աննա Հակոբյանը ՔՊ անդամ չէ, եթե կորոշի անդամագրվել, այդ դիմումը, ինչպես մյուս դիմումները ՔՊ կուսակցության վարչությունը կքննարկի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում