ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է ԲելՏա գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում:
«ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում է գործակալությունը Համագործակցության կանոնադրական եւ մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը:
Ավելի վաղ պլանավորվել էր, որ նիստը տեղի կունենա Տաշքենդում, քանի որ ընթացիկ տարում Ուզբեկստանը նախագահող երկիրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ