Ալիևը հայտարարել Է, որ չի ցանկանում շարունակել պատերազմը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ չի ցանկանում շարունակել պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ սպասում է հայկական զորքերի դուրսբերման երաշխիքներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ին, հղում անելով Азертадж-ին:
Ալիևը սակայն նշել է, որ հնարավոր է, Ադրբեջանը դիմի Թուրքիային ռազմական աջակցության համար, երբ իր երկրին վտանգ սպառնա:
«Կարծում եմ, որ եթե իրադարձությունները այսպես շարունակվեն, ապա Թուրքիայի կողմից ռազմական մասնակցության անհրաժեշտություն չի լինի: Սակայն դեռ շատ ավելի վաղ մենք Թուրքիայի հետ ստորագրել ենք փաստաթուղթ, որը նախատեսում է նաև ռազմական աջակցություն Ադրբեջանի հանդեպ ագրեսիայի դեպքում ։ Այսպիսով, մենք Թուրքիայի հետ ունենք այն ձևաչափի պարտավորությունների համաձայնագիր, ինչպիսին են Հայաստանինն ու Ռուսաստանինը։ Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի եւ տեսնի Թուրքիայի կողմից ռազմական աջակցության անհրաժեշտություն, կքննարկենք այդ տարբերակը», – ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Կարծիքներ