Խաչատուր Սուքիասյանն այցելել է Զինվորի տուն. Սուքիասյան բարեգործական հիմնադրամը զինվորի տանը նվիրաբերել է 50 միլիոն դրամ
Զինվորի տան տղաներին այցելելու ցանկություն էր հայտնել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով են տղաները ստանում իրենց բուժումը և ինչպես են իրականացվում աջակցության տարբեր ծրագրեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրին, որ այստեղ կատրվող ամբողջ աշխատանքը համայն հայության նվիրումի արդյունք է, Զինվորի տունը միասնականության խորհրդանիշ է և հպարտություն։
AraratNews-ի փոխանցմամբ՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը 50 միլիոն դրամ նվիրաբերեց՝ տղաների տարբեր կարիքներ հոգալու համար։
Կարծիքներ