ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում և հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից. Գալոյան

ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում և հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից. Գալոյան

Սիրելի´ գործընկերներ, ուսանողներ, հարազատներ,
այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ընկերներիս և ուսանողներիս այս ամիսների ընթացքում կողքիս լինելու և ինձ աջակցելու համար: Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց:
Սիրելինե՜րս, համավարակն ու պատերազմը առավել վառ ի ցույց դրեցին կրթության ու գիտության զարգացման ու բարեփոխման կարևորությունը մեր երկրում: Ներկա պայմաններում, մեզ` ոլորտի ներկայացուցիչներիս, ոչինչ չի մնում անելու, քան լծվելու մեր բուհը լավագույններից մեկը դարձնելու պատասխանատու գործին, որից մեզ ոչինչ չի կարող շեղել: Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, և վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքահայաստանին:
Մերը` գործն է, արդյունք գրանցելը ու մենք միասին, անշուշտ, հաջողելու ենք!!!
P.S. Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին և նախկին փոխնախարար Գ. Թամրազյանին սկզբունքայնության և աջակցության համար:
#ՀՊՏՀ_իմ_սեր

Հետևեք մեզ նաև Տելեգրամում