Արթիկ քաղաքում ավարտվում են սուբվենցիոն ծրագրով երկու փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Արթիկ քաղաքում ավարտվում են սուբվենցիոն ծրագրով երկու փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Արթիկ քաղաքում ավարտին են մոտենում Պռոշյան փողոցի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են  համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ասֆալտապատվել են  Պռոշյան փողոցի 520մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհը, բարեկարգվել ՝ 1040 քմ մակերեսով մայթերը, տեղադրվել են բազալտե մայթ-եզրաքարեր:

Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքում ասֆալտապատվել է 185մ երկարությամբ և 6.5 մ լայնությամբ ճանապարհը:

Երկու փողոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95 950 000 ՀՀ դրամ: Բարեկարգման խիստ կարիք ունեցող, դժվարանցանելի փողոցների նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրել է պետությունը, 60 տոկոսը համայնքի մասնակցությունն է։ Արդյունքում համայնքում հիմնանորոգվել է 5503 ք/մ ճանապարհահատված։

Ծրագրի կապալառուն է «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում