Ռեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է
Ամերիկյան Fitch Ratings գործակալությունը 2020 թվականի վեց ամսվա ընթացքում նվազեցրել է 33 երկրների սուվերեն վարկանիշը, ինչը ռեկորդ է դարձել, գրում է CNBC-ն:
Եվս 40 երկրների կանխատեսումը «բացասական» է։ Փորձագետներն ակնկալում են, որ դա կհանգեցնի մոտ ժամանակներս վարկային ռեյտինգների նվազմանը, իսկ տնտեսությունները կհայտնվեն սպառնալիքի տակ։
Ընկերության սուվերեն վարկանիշների գլոբալ դեպարտամենտի ղեկավար Ջեյմս ՄաքԿորմակը հայտարարել է, որ նման բան երբեք չի եղել պատմության մեջ: Այն երկրների ցուցակում, որոնց վարկանիշներն արդեն իջեցրել են, ընդգրկվել են նույնիսկ այնպիսի հուսալի վարկառուների, ինչպիսիք են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Հոնկոնգը։
Նման միտումը բացատրվում է նրանով, որ շատ կառավարություններ ավելացրել են տնտեսությանն աջակցելու ծախսերը կորոնավիրուսի համաճարակի հետեւանքների պատճառով: Ակնկալվում է, որ դա կհանգեցնի Fitch-ի կողմից հետևվող բոլոր 119 երկրների ֆինանսական վիճակի վատթարացմանը:
Ապրիլին ավելի քան 100 երկրներ դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Տասնյակ մարդիկ հայտնվել են դեֆոլտի շեմին։
Կարծիքներ