ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայց են ացկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայց են ացկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները ացկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։
 Շրջայցերը շարունակվելու են:

 Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

 Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում