Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևելյան հատվածում ուրբաթ օրը 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ: Աղբյուրը հայտնվել է օվկիանոսի հատակի 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ակիտա, Աոմորի և Միյագի պրեֆեկտուրաներում։
Կարծիքներ