Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ն, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում  Հունաստանից ժամանած գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Աթենքի ազգային համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, Սոֆյա Իվանիդուի կողմից կրկին կիրականացվեն

գինեկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների ու դեռահասների հետազոտություն և խորհրդատվություն

կլիմակտերիկ շրջանի խնդիրներ ունեցող կանանց հետազոտություն և խորհրդատվություն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում