Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է հայտարարությունների ստորագրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում ղեկավարները եռակողմ հայտարարություններ կստորագրեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերը:
Կարծիքներ