ԵՄ դիտորդական առաքելությունն անհանգստությամբ ականատես է եղել ՀՀ-ում սահմանային լարվածության աճին և փոխհրաձգություններին

ԵՄ դիտորդական առաքելությունն անհանգստությամբ ականատես է եղել ՀՀ-ում սահմանային լարվածության աճին և փոխհրաձգություններին

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին:

Այս մասին նշված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում