Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը. ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
«Սիրելի' մայրեր, դուստրեր, կանայք, գարնանային այս գեղեցիկ օրը լավագույն առիթ է ակնածանքի, երախտիքի, խոնարհումի խոսքեր հղելու Ձեզ և վերարժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, հասարակական-քաղաքական կյանքում, հայրենապաշտություն սերմանելու և երկրի հզորացման գործում։
Բնության սահմանած օրենքներով կնոջն է ավանդված մայրանալու և ազգապահպանության մեծագույն շնորհը։
Հայ կնոջ բարոյական կերպարի մասին խոսելիս, թվում է, առավելություններն անհաշվելի են։ Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը, որի գերակա խնդիրը մշտապես հայեցի ու ազգանվեր սերունդ դաստիարակելն է։
Հայ կինը երբեք չի ընկճվել, այսօր էլ նա պատվով շարունակում է անկոտրում կամքով կրել իր առաքելությունը՝ արարել, նվիրել ու անհատույց նվիրվել։
Շնորհավորելով Մայրության և գեղեցկության հիասքանչ տոնը՝ մաղթում եմ ոգու ամրություն, հոգեկան խաղաղություն, անսպառ հմայք ու ջերմություն, ընտանեկան երջանկություն և երբեք չխամրող սեր ու ժպիտ»։
Подробнее: https://shabat.am/am/article/252080/Hay-kiny-darer-sharunak-eghel
Կարծիքներ