Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի

Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի

Հայկական արտադրության «Դաֆնէզարդ»-ը հայտնել է, որ համաշխարհային մեծության աստղ 50CENT ը այսուհետ կրելու է հենց «Դաֆնէզարդ»։

Նկարագրության մեջ նշվում է, որ Մատանի «ՀԱՅԱ»-ն պատրաստվելու համար օգտագործվել է արծաթ, ոսկի , սև ադամանդ, դեղին ադամանդ :

Պատրաստված է մեկ օրինակ` հատուկ 50Cent-ի համար, մատանին բացառիկ  է։ Այն ստանալու համար կիրառվել են  ժամանակակից ոսկերչության մի շարք բացառիկ տեխնոլոգիաներ։

Ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Haya  փառատոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին` այս բարդ և պատասխանատու աշխատանքը  վստահելու համար։

Զարդի դիզայնը Կարեն Հովհաննիսյանինն է, ոսկերիչ վարպետ` Հակոբ Ֆագեջյան:

Հիշեցնենք՝ երեկ Երևանում կայացել է 50Cent-ի մեծ համերգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում