Արթուր Ղազինյանը մանդատը վայր է դնում. ԶԼՄ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։
Ղազինյանը վաղը կեսօրին հայտարարությամբ հանդես կգա և մանդատից հրաժարվելու դիմում է կներկայացնի խորհրդարանի ղեկավարությանը, հայտնում է Irakanum.am-ը։
Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Կան տեղեկություններ, որ Վարդանյանը առաջիկայում կմիանա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը։
«Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց», գրում է կայքը։
Կարծիքներ