Հանդիպել ու աշխատանքային քննարկում եմ ունեցել ԿԳՄՍ նախարար տիկին Ժ. Անդրեասյանի հետ. Լիլիթ Ստեփանյան
Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանդիպել ու աշխատանքային քննարկում եմ ունեցել ԿԳՄՍ նախարար տիկին Ժ. Անդրեասյանի հետ։ Չնայած արձակուրդային շրջան է, բայց այս ժամանակահատվածն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հնարավորինս օգտագործում ենք ապագա անելիքների գծագրման ու կազմակերպման համար։
Նախկինում խոսել եմ սփյուռքում գործող հայկական դպրոցների, գործուղվող ուսուցիչների աշխատանքի պահպանման , դասագրքերի մասին։
Քննարկվող հարցերից առաջինն այս էր ու Աշխ. օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու անհրաժեշտությունը։ Կարևոր էր իմանալ կրթության պետական լիազոր մարմնի դիրքորոշման մասին։ Նշեմ, որ այս առումով նախնական համագործակցության կա նաև Հայ առաքելական եկեղեցու հետ ։
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում պետական հանրակրթական ուսհաստատություններում տարրական հատվածում դասագրքերն անվճար են։ Սակայն այն չի գործում միջին ու ավագ դպրոցում , և ծնողն, այնուամենայնիվ, վճարում է դասագրքի մաշվածության համար։ Այն մեծ գումար չէ, սակայն կան ընտանիքներ, որոնց համար անգամ դա վճարելն է դժվար։ Նախարարության կողմից նշված միջակայքում դպրոցը կարողանում է սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար անվճար դասագրքեր տրամադրել։ Սակայն կարելի է այստեղ ևս օրենսդրական փոփոխություն ձեռնարկել ու ՏԿ ՄՍԾ տված տեղեկանքի հիման վրա նպաստառու ընտանիքների սովորողներին անվճար դասագրքեր տրամադրել։ Ուրախությամբ նշեմ, որ ԿԳՄՍ-ն ոչ միայն դեմ չէ այս փոփոխությանը, այլև շատ ավելի հավակնոտ ու համապարփակ լուծում է առաջարկում։
Քննարկել ենք մեծ թվով հարցեր , որոնք կարիք ունեն հընթացս լուծվելու ։
Դրանց մասին կխոսեմ առաջիկայում»։
Կարծիքներ