Քերոբյանը Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորությունները

Քերոբյանը Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է «Նոր տարածաշրջանային իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը, որի կազմում են փորձագետներ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Հայաստանից։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

 

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում