Փսակին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ

Փսակին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ

ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ կկարողանան մեղմել Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկացած անհանգստություն անվտանգության ոլորտում, եթե նրանք դիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մենք վստահ ենք, որ կարող ենք ուղիներ գտնել՝ լուծելու ցանկացած մտահոգություն, որը կարող է ունենալ այս երկրներից որևէ մեկը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու և դաշինքին պաշտոնապես միանալու միջև ընկած ժամանակահատվածում», - ասաց նա: «Այդ քննարկումները շարունակվում են»,- հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։

«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի իրավունքին՝ ինքնուրույն որոշելու, թե ինչպիսին է լինելու իր արտաքին քաղաքականությունը և անվտանգության պայմանավորվածությունները: Ե՛վ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգների մոտ և արժեքավոր գործընկերներն են։ », - եզրափակել է Փսակին:

Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է թագավորությանը անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը ներկայացնելու և քննարկելու ժամանակահատվածում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում