Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի միջանկյալ միջոցներ կիրառել։
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Արդարադատության միջազգային դատարանի կայքում:
Նշվում է, որ Երևանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»։
Կարծիքներ