Մի քանի հազար մարդ է մնացել, բոլորը սպասում են փախչելու իրենց հերթին. մնացածը Հայաստանում են կամ ճանապարհին. Բեգլարյան
«Մինչ բազմաթիվ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ շտապում են մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի տեղահանված քաղաքացիներին, նրանք, ովքեր դեռ Արցախում են, սովամահ են և տառապում են անհրաժեշտ իրերի բացակայությունից»։
Օգնեք ոչ միայն ամենահարմար, այլ առավել խոցելի խմբերին։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԼՂ նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին։ Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական հպատակության տակ և դիմանալ կոշտ սպառնալիքներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ»,-գրել է նա։
Կարծիքներ