Սաուդյան Արաբիայի թագավորը վիրահատվել է
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին վիրահատել են նրա լեղապարկը հեռացնելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թագավորության Արտաքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ նա ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Վիրահատությունը հաջող է անցել։
Երկուշաբթի, հուլիսի 20-ին, հայտնի էր արձել, որ 84-ամյա միապետը հոսպիտալացվել է լեղապարկի բորբոքման պատճառով:
Կարծիքներ