Ժողովուրդը ինչպես մերժել է «թևեր» տվողին, այնպես էլ կմերժի «թևեր» ստացողին, կրկին թևաթափ կմնան. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի քաղաքական ակտիվության քայլերին:
«Սերժ Սարգսյանի կողմից «թևեր տրված» Թաթոյանի «թևերը» շատ շուտով կկտրվեն, երբ նա ընտրություններում ստանա հանրության իրական գնահատականը՝ քվեի տեսքով։
Ժողովուրդը ոչինչ չի մոռանում․ ինչպես մերժել է «թևեր» տվողին, այնպես էլ կմերժի «թևեր» ստացողին, և նրանք կրկին թևաթափ կմնան»,- գրել է պատգամավորը։
Կարծիքներ