Հարավային Կորեայում 10 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել թայֆունի պատճառով

Հարավային Կորեայում 10 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել թայֆունի պատճառով

«Օմայիս» թայֆունը Հարավային Կորեայի վրայով անցել Է օգոստոսի 23-ին եւ առաջացրել հեղեղումներ ու սողանքների սպառնալիք, ինչի արդյունքում ավելի քան 10 հազար մարդկանց հարկադրված են եղել տարհանել: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Տարերային աղետների դեմ պայքարի եւ անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբի տվյալներով, տուժածներ չկան, բայց տարբեր շրջանների բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված են եղել տարհանվել: Հեղեղումներ են տեղի ունեցել Ուլսան, Թոնգյոն, Սաչհոն, Պուսան քաղաքներում:

Ուլսանում եւ Պուսանում 217 տուն ժամանակավորապես մնացել Է առանց Էլեկտրականության: Մինչեւ օգոստոսի 23-ի երեկոյան ավելի քան 10 հազար բնակիչներ լքել են իրենց տները Չոլա-Նամդո նահանգի՝ սողանքներից վնասված շրջաններում:

Առատ տեղումների պատճառով Չոլա-Նամդո եւ Քյոնսան-Նամդո նահանգներում փակվել են մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ, ինչպես նաեւ Կվանչժու եւ Միլյան քաղաքների միջեւ եղած երկաթուղին, փակվել են նաեւ 18 ազգային բնայգիների 450 թրեքինգային երթուղիները:

Ինչպես հաղորդել Է գործակալությունը, թայֆունի հետ կապված վտանգի նախազգուշացումներն արդեն հանվել են, բայց օգոստոսի 24-ին տարածաշրջանում դեռեւս կանխատեսվում են հորդառատ անձրեւներ եւ մինչեւ 200 միլիոմետր տեղումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում