Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ Բելառուսում
Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ՝ Բելառուսի Գոմելի շրջանում, կրկին այնտեղ է մեկնում ռուսական պատվիրակությունը:
Այս մասին ասել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պատրաստ են բանակցությունների ցանկացած պահի. «Մեզ համար յուրաքանչյուր ժամը փրկված կյանք է», - հավելել է Մեդինսկին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։
Կարծիքներ