Մենք միանում ենք հայերին` տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած հայերի ջարդերին։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայերի դեմ Սումգայիթում իրագործված ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը։
Կարծիքներ