ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանի վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. Յուրի Ուշակով

ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանի վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. Յուրի Ուշակով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը (խմբ․ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշել է Ուշակովը՝ հավելելով, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։

Ուշակովը նաև հայտնել է, որ Կուբայի մասնակցությունն ապահովելու է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելիան՝ տեսաուղերձի ձևաչափով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում