Նախկին նախագահները բանավեճից փախչելու շատ պրիմիտիվ պատճառներ ունեն. Վահագն Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.
Նախկին նախագահները բանավեճից փախչելու շատ պրիմիտիվ պատճառներ ունեն։
Բա հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդին հիմարի տեղ են դրել՝ գնացել ու բանակցել են մի բան, իսկ ժողովրդին ներկայացրել են 180 աստիճանով տարբեր բան։
Հիմա էլ շարունակում են նույնն անել արդեն հետին թվով, հեռակա կարգով ու սեփական ներկայացուցիչների բերանով։ Իսկ վարչապետի հետ բանավեճի ֆորմատում մածունը սև ներկայացնելու նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման ու ահա այս պրիմիտիվ փաստի արձանագրումն է, որ թույլ չի տալիս նրանց ընդունել բանավեճի հրավերը։
Կարծիքներ