Միքելանջելոյի Դավթին 3D տպիչներով են «տպել»
Միքելանջելոյի Դավթի արձանի ճշգրիտ կրկնօրինակը ստեղծվել է 3D տպիչների միջոցով: Իտալիան Ֆլորենցիայի Galleria dell'Accademia-ից Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցի կրկնօրինակը պատվիրել է, որպեսզի երկիրը հոկտեմբերին ներկայացնի Dubai Expo 2021-ում:
Արձանը ստեղծվել է Hexagon Italia-ի տեխնիկական մի խումբ մասնագետների կողմից՝ Ֆլորենցիայի համալսարանի վերահսկողությամբ: Նրանք ստեղծել են բարձր հստակության ֆիզիկական կրկնօրինակ: Աշխատանքի ընթացքում լուրջ խնդիրներ են ծագել, հատկապես այն պատճառով, որ արձանը հսկայական է՝ 5,2 մետր բարձրությամբ:
Այն նաեւ աշխարհի ամենահայտնի քանդակներից է, որը մանրակրկիտ ուշադրություն է պահանջում: Բայց, ի տարբերություն նախորդ քանդակների, գործընթացը տեղի է ունենում առանց վնասելու ռիսկի: «Մենք արձանը թվայնացրեցինք օպտիկական գործիքներով՝ առանց դրան նույնիսկ դիպչելու»,- AFP-ին ասել է Hexagon Italia-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Լեւիո Վալետին: «Սա շատ ավելի ճշգրիտ վերարտադրություն է, քան նրանք, որոնք արվել են անցյալում, ներառյալ քանդակները»:
Կարծիքներ