Ճապոնացի նախարարը պատասխանել է «Ֆուկուսիմայից» ջուր խմելու Չինաստանի առաջարկին

Ճապոնացի նախարարը պատասխանել է «Ֆուկուսիմայից» ջուր խմելու Չինաստանի առաջարկին

Ճապոնիայի ֆինանսների նախարար եւ փոխվարչապետ Տարո Ասոն ուրբաթ պատասխանել է Չինաստանի ԱԳՆ-ի՝վթարային «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից ջուր խմելու առաջարկին, որը Ճապոնիան մտադիր է օվկիանոսը լցնել մինչ դրա անվտանգությունը քննարկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեքշաբթի Ասոն հայտարարել էր, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում մաքրում անցած ջուրը հնարավոր է խմել, քանի որ բոլոր ռադիոնուկլիդների մակարդակը, բացառությամբ տրիտիումի, 7 անգամ ցածր կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշներից եւ 40 անգամ ցածր՝ ճապոնական ստանդարտներից: 

Դրան ի պատասխան Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի կոյուղի կամ աղբարկղ չէ՝ այնտեղ վթարային ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնելու համար, ինչպես նաեւ խորհուրդ էր տվել « որոշ ճապոնացի քաղաքական գործիչների» խմել այդ ջուրը դրա անվտանգության մասին խոսելուց առաջ:
«Այստեղ գլխավորն այն է, որ այն յոթ անգամ բացված կլինի ԱՀԿ ստանդարտների համեմատ: Այսինքն՝ այն հրանավորէ խմել: Սովորականբան »,- Ասոյի խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը:

Երեքշաբթի Ճապոնիայի կառավարությունը որոշում ընդունեց սկսել վթարային «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից ջուրը լցնել օվկիանոսը, որն օգտագործվել էր կայանը հովացնելու համար եւ մաքրվել էր ռադիոնուկլիդներից, բացառությամբ տրիտիումի: Ռուսաստանը, Չինաստանը եւ Հարավային Կորեան անհանգստություն են հայտնել այս որոշման կապակցությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում