Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված գերիների վերադարձը. Իտալիայում ՀՀ դեսպան։

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված գերիների վերադարձը. Իտալիայում ՀՀ դեսպան։

Օգոստոսի 29-ին Իտալիայի Սան Ջորջո դել Սանիո քաղաքում տեղի է ունեցել «Կամպանիա Եվրոպա Միջերկրական» ասոցիացիայի կազմակերպած ամենամյա Premio Marzani մրցանակաբաշխությունը։

 

Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի արտաքին գործերի նախարարության, Իտալիայի Պատգամավորների պալատի, Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, Կամպանիա նահանգի, Բենեվենտոյի շրջանի, Բենեվենտոյի առևտրի պալատի, Կամպանիա շրջանի լրագրողների միության, Սանիոյի համալսարանի, ինչպես նաև Սան Ջորջո դել Սանիո քաղաքի հովանու ներքո։

 

ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հանձնվել է Premio Marzani մրցանակը, որը տրվում է լրագրողներին, գրողներին և դիվանագետներին, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի ավանդ են ունեցել խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում